Միջազգային 

«ՄԻ-8» ուղղաթիռն ընկել է Օխոտի ծովը. 16 մարդկանցից փրկվել է 10-ը

Interfax.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ Խաբարովսկի շրջանում «ՄԻ-8» ուղղաթիռն ընկել է Օխոտի ծովը: Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Հայտնի է, որ «ՄԻ-8» ուղղաթիռում եղած 16 մարդկանցից փրկվել են 10-ը: Նրանք ափ են դուրս եկել ինքնուրույն: Ուղղաթիռը, անձնակազմի ղեկավարի  խոսքով, խորտակվել է: Վեց մարդկանց ճակատագրի մասին որևէ բան հայտնի չէ:

 

Նույն շարքից