IT Բիզնես Տնտեսություն 

Միլիարդատեր Կառլոս Սլիմ Էլուի բիզնես խորհուրդները

analitik.am

73-ամյա Կառլոս Սլիմ էլուն արաբական ծագումով մեքսիկացի գործարար է: «Ֆորբս» ամսագրի տվյալներով 2010, 2011 և 2012 թվականներին համարվել է աշխարհի ամենահարուստ մարդը: Ֆինանսական կարողությունը հիմնված է կապի միջոցների վրա, ինչպիսիք են՝ «Telefonos de Mexico», «Altria Group», «Telcel» և «America Movil»: Գործարարի հիմնական ակտիվը «Grupo Carso» հոլդինգային ընկերությունն է, որը կառավարում է խոշոր մեքսիկական ընկերությունների մեծ մասը:

Միլիարդատերը, չնայած իր կարողությանը, բավական համեստ կյանք է վարում: Մեքսիկացին չունի անձնական ինքնաթիռ և իրեն թույլ է տալիս ծախսել շաբաթական 24 հազար դոլարից ոչ ավել:

1. Եթե ես որոշել եմ մի բան անել, ապա շատ արագ եմ կատարում այն:

2. Նրանք, ովքեր կարծում են, որ բիզնեսի հին տեսակները ժամանակի ընթացքում կարող են վերանալ, սխալվում են: Այդ տեսակները նոր քաղաքակրթության կարևոր մասն են կազմելու:

3. Ճգնաժամի ժամանակ, երբ բոլորը փորձում էին ազատվել ակտիվներից, ես գնում էի:

4. Ժամանակի մեծ մասը ես ծախսում եմ նոր տեխնոլոգիաների ուսուցման վրա: Ես պետք է իմանամ՝ ինչ է կատարվում աշխարհում և ինչպես կարելի է դրանից գումար վաստակել:

5. Բիզնեսը առաջնություն չէ: Այստեղ կարիք չկա մրցակիցներից առաջ անցնելու:

6. Հարստությունը պետք է հարստություն ծնի: Ահա, թե ինչու պետք է ներդնել ստացված գումարը և բաշխել եկամուտը:

7. Ես կարծում եմ, որ աղքատությունը բարգավաճելու լավագույն միջոցն է: Երկիրը աղքատությունից դուրս հանելը իմ կյանքի գլխավոր ներդրումն է:

8. Փոխզիջում և պատասխանատվություն՝ սրանք են հաջողակ բիզնեսի գլխավոր բաղադրիչները:

9. Իմ նպատակը փողերը չեն: Ես փորձում եմ ստեղծել հաջողակ ընկերություն խելամիտ աշծատակիցներով, ճանաչել նոր շրջանակներ:

10. Ինձ իմ վարկանիշը չի մտահոգում: Եթե դուք ուրիշ մարդկանց մտքերով եք ապրում, ապա Ձեզ մահացած կարելի է համարել: Ես չեմ ցանկանում կյանքիս մնացած տարիներն անցկացնել մտածելով՝ թե ինչ են իմ մասին մտածում հետնորդներս:

Նույն շարքից