Սպորտ 

«Բորուսիա Դ.»-«Բորուսիա Մ.»` 4:0. Հենրիխ Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ

Գերմանիայի առաջնության հերթական մրցաշրջանի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն խոշոր՝ 4:0 հաշվով հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն:

Հանդիպման ընթացքում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխը գոլ խփեց նաև 8-րդ րոպեին, սակայն մրցավարները խաղից դուրս վիճակ արձանագրեցին:

«Բորուսիա Դ.» – «Բորուսիա Մ.»՝ 4:0
1:0 Մարկո Ռոյս (15’), Պիեր Էմերիկ Օբամեյանգ (21’), Հենրիխ Մխիթարյան (33’), 4:0 Հենրիխ Մխիթարյան (50′)

Նույն շարքից