Սպորտ 

Ֆանտաստիկ հաղթանակ ու սուպեր երկրպագուներ. Հենրիխ Մխիթարյան

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Գերմանիայի 2015/16թթ. առաջնության առաջին տուրում դուբլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ֆանտաստիկ հաղթանակ, հրաշալի թիմային խաղ ու սուպեր երկրպագուներ: Ամենը՝ կատարյալ մեկնարկի համար»,-ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Բունդեսլիգայի առաջին տուրում Հենրիխ Մխիթարյանը 2 գնդակ ուղարկեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը, իսկ Թոմաս Տուխելի թիմը 4:0 հաշվով հաղթեց Դորտմունդում: Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխն իր գոլերի քանակը հասցրեց 6-ի:

Նույն շարքից