24tv.ua կայքի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որդու՝ Նիկոլայի հետ 70 պարկ կարտոֆիլ է հավաքել: Բացի կարտոֆիլից նախագահը նաև ձմերուկ է հավաքել: Նախագահը կարտոֆիլը հավաքել է իր նստավայրի մոտ:
Հայտնի է, որ մոտ ժամանակում ամբողջ հավաքված կարտոֆիլը կփոխանցվի Բելառուսի ծերանոցներին և մանկատներին։