Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ Ռոսպոտռեբնադզոր շրջանառությունից հանել է ամերիկյան գինու մի քանի խմբաքանակ դրանում վնասակար նյութերի առկայության պատճառով:
Geyser Peak Winery-ի պատրաստած չոր կարմիր գինին, Crane Lake Moscato-ի սպիտակ քաղր գինին և Gnarly Head Chardonnay-ի կիսաչոր սպիտակ գինին չեն համապատասխանել սանիտարա-համաճարակային օրենսդրության վերաբերյալ պահանջներին:
Գինու մեջ հայտնաբերված ֆտալատներն էլ, ըստ աղբյուրի, կարող են առաջացնել ֆունկցիոնալ խանգարումներ, իսկ հետագայում նաև նյարդային, օնկոլոգիական հիվանդություններ, կարող է հանգեցնել անպտղության: