Ռիգայում ավարտված ուժեղագույն մրցաշարում գերազանց արդյունքի է հասել երևանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր և Ալեքսեյ Շիրովի հետ բաժանելով 1-2 տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով արժանացել 2-րդ մրցանակին: Հայաստանը ներկայացնող մեր մեկ այլ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, 6,5 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը:
Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը: