Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի 2015/16թթ. առաջնության առաջին տուրի խաղում:
Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ:
Մխիթարյանը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել է 5 հարված, որոնցից երկուսը՝ դիպուկ: Նա կատարել է 42 փոխանցում՝ 85.7 տոկոս ճշգրտությամբ: 26-ամյա կիսապաշտպանը 3 անգամ խլել է գնդակ եւ 2 անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնները խախտել է միայն մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում հյուրերը թույլ են տվել 5 խախտում: Արդյունքում, Մխիթարյանը ստացել է 8.57 գնահատականը՝ զիջելով միայն գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին (8.59) ու գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսին (8.60):