Տնտեսություն 

Վարչապետ. «Նաիրիտ» գործարանի վերագործարկումն անիմաստ է

Հաշվի առնելով Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանի ներկայիս տեխնիկական վիճակը՝ դրա վերագործարկումը անիմաստ եւ անարդյունավետ է։ Այդ մասին օգոստոսի 17-ին՝ «Բազե-2015» միջոցառման բացմանը ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ներկայացնելով «Նաիրիտում» Համաշխարհային բանկի մասնագետների անցկացրած աուդիտի եզրակացությունը։

Վարչապետի խոսքով, գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ են 350 մլն դոլարի ներդրումներ, ինչը գործնականում նշանակում է նոր գործարանի հիմնում։ «Կառավարությունը դրա հնարավորությունը չունի, սակայն պատրաստ է սառեցնել գործարանի պարտքերն ու ծախսերը, եթե ներդրող հայտնվի»,- ասել է Աբրահամյանը։

Նույն շարքից