Միջազգային 

Հայտնաբերվել է Ինդոնեզիայում կործանված ATR 42-300 ինքնաթիռի սև արկղը

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ փրկարարները հայտնաբերվել են Ինդոնեզիայի արևելքում ջախջախված Trigana Air Service ընկերությանը պատկանող ATR 42-300 ինքնաթիռի սև արկղը:

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղական ժամանակով 1:40-ին սև արկղը գտնվել է:

Ավել վաղ հաղորդվել էր, որ փրկարներն ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերել են բոլոր 54 մահացածների դիերը:

Նույն շարքից