Միջազգային 

Թբիլիսիի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը սեպտեմբերին

Apsny.ge կայքի փոխանցմամբ՝ հորդառատ անձրևներից ավերված Թբիլիսիի կենդանաբանական այգին, կվերսկսի իր աշխատանքը սեպտեմբերին։ Այդ մասին հայտնել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն: Նրա խոսքով՝ կաշխատի այն մասը, որը չի վնասվել աղետի ժամանակ և որի մաքրման աշխատանքներն արդեն ավարտվել են։

Կենդանաբանական նոր այգին, որը քաղաքապետարանի որոշմամբ կբացվի քաղաքի ծայրամասում, կհայտնվի մոտ 2-3 տարուց և կզբաղեցնի 47 հա տարածք։

Նույն շարքից