ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչվել է ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ, 1958 թ. աշխարհի չեմպիոն Նորայր Մուշեղյանի անվամբ: Մուշեղյանը մարզադպրոցի հիմնադրման օրվանից մինչև 2010 թ. կրթօջախի տնօրենն է եղել:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: