Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 18-ին Օդեսայի ներքին գործերի պետական համալսարանում տեղի են ունեցել նոր պարեկային ոստիկանության մարզումները, որոնց մասնակցել է նաև Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին։
Ինչպես գրել է անձամբ Սաակաշվիլին Facebook սոցիալական ցանցում՝ մարզումներից լուսանկարներ տեղադրելով, ոստիկանները ցուցադրել են իրենց հմտությունները, որոնք սովորել են մարզումների ընթացքում: Օդեսայի ապագա ոստիկաններին մարզում են Կիևից մարզիչները, որոնք պատրաստվել են ամերիկացի մասնագետների մոտ։





