Լատվիայի կաթնամթերքի արտադրությունը ռուսական պատժամիջոցներից պատճառով կորցրել է 50 միլիոն դոլար:
Այս մասին հայտնել են Լատվիայի գյուղնախարարությունից, նշելով, որ Ռուսաստանի հակադարձ պատժամիջոցների պատճառով Լատվիայի կաթնաարտադրությունը կորցրել է 50, իսկ պարենային ու գյուղատնտեսական ապրանքատեսակները՝ 140 միլիոն դոլար:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, Լատվիայի գյուղնախարարությունում գտնում են, որ առաջիկա 2016թ.-ին պատժամիջոցների երկարաձգման հետեւանքով վնասները կարող են ավելի աճել:
Ուստի գյուղնախարարությունը, որպես փոխհատուցում, մտադիր է կաթնատու տնտեսություններին տրամադրել լրացուցիչ 7,6 միլիոն դոլար:
Երկրի կառավարությունը վնասների փոխհատուցման համար արտադրողներին տրամադրել է 14 միլիոն, իսկ Եվրամիությունը՝ 7,7 միլիոն դոլար: