Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Հացի արտադրության ծավալները նվազել են

analitik.am

Հայաստանում 2015 թվականի հունվար-հունիսի ամիսներին արտադրվել է 143.5 հազար տոննա հաց, ինչը 2014թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1,8 տոկոսով նվազել է (2014թ-ին արտադրվել է 146.2 տոննա հաց): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Հունվար-հունիսին 13.6 %-ով նվազել է ալյուրի արտադրությունը` կազմելով 92.5 հազար տոննա: 2014թ-ի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում 8.5%-ով նվազել է նաև է հրուշակեղենի արտադրությունը` կազմելով 7 510.8 տոննա:

Ըստ ԱՎԾ-ի` նախորդ տարի մակարոնեղենի արտադրությունը նվազել է 35.2 տոկոսով` կազմելով 1 461.0 տոննա:

Նշված ժամանակահատվածում միայն ավելացել է ձավարեղենի արտադրությունը. այսպիսով, այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 425.6 հազար տոննա ձավարեղեն՝ ապահովելով 72.2 տոկոսի աճ:

Նույն շարքից