Բիզնես Տնտեսություն 

ՀԷՑ-ը չտուգանվեց

Այսօր Հանրային ծառայությունենրը կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծը:

Պայմանագրային կետերը խախտելու համար ՀԷՑ-ը պետք է ենթարկվեր տուգանքի 5 միլիոն դրամի չափով:

ՀԾԿՀ-ի նիստում Արտավազդ Ստեփանյանը հայտնել է, որ վերակառուցվող սպառման համակարգն արդեն միացվել է էլեկտրական ցանցին, ինքն արդեն բաժանորդ է և հիմա որևէ խնդիր չունի:

ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը  հետաքրքրվեց, թե որտե՞ղ է ՀԵՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ինչո՞ւ նիստին չի մասնակցում:

Ներկայացուցիչն ասաց, որ պատճառը ընկերությունում առկա խնդիրներն են:

«Կարելի է ենթադրել, որ այսուհետ նման դեպքերը չեն կրկնվի»,- նշեց Նազարյանը:

Նույն շարքից