Սպորտ 

Երջանիկ եմ, որ վերջապես գտա իմ տեղը «Բորուսիայում». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում արդjունավետ մեկնարկից հետո հարցազրույց է տվել գերմանական Bild-ին: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն արդեն դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

«Մենք քրտնաջան աշխատանք ենք կատարել: Ես վստահ եմ ուժերիս եւ զգում եմ ինձ շրջապատող մարդկանց աջակցությունն ու վստահությունն իմ հանդեպ: Շատ երջանիկ եմ, որ վերջապես գտա իմ տեղը թիմում: Չեմ ցանկանում մեծամիտ տպավորություն թողնել, բայց ինձ թվում է, որ կարող եմ խաղալ ավելի լավ»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Նույն շարքից