Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը օգոստոսի 19-ին աչել է 21 կոպեկով, եւ այժմ մեկ դոլարը վաճառվում է 66,09 ռուբլի արժեքով, դա առավելագույն ցուցանիշն է՝ սկսած փետրվարի 12-ից։
Ռուբլին իջնում է նավթի գնանկմանը զուգահեռ, իսկ նավթի գների նոր անկում է սպասվում ԱՄՆ նավթի պաշարների մասին հերթական հաշվետվությունից հետո։
Այսպես, ԱՄՆ նավթի առետրային պաշարները մեկ շաբաթում՝ օգոստոսի 10-ից 14-ը աճել են 2,62 մլն բարելով եւ կազմել 456,2 մլն բարել։ Այդ ֆոնի վրա Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են մինչեւ 47,98 դոլարի։