Տնտեսություն 

Նազարբաեւի համոզմամբ նավթի գները կշարունակեն նվազել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ երկիրը պիտի պատրաստ լինի նավթի այնպիսի գնի, որը կլինի մեկ բարելի դիմաց 30-40 դոլարի մակարդակում: Նա նշել է, որ նավթի եւ մետաղների ցածր գները կարող են պահպանվել հինգ տարվա ընթացքում:

Այդ մասին Նազարբաեւը հայտարարել է տնտեսական քաղաքականության համակարգային միջոցների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում, փոխանցում է ղազախական առաջնորդի մամլո ծառայությունը: Նազարբաեւը նշել է, որ առաջիկա տարիներին զարգացող երկրների համար ներդրումներն ու կապիտալը պակաս հասանելի կլինեն, նաեւ խոստովանել է որ ղազախական արտադրանքի իրացման շուկան սեղմվում է Ռուսաստանի ու Չինաստանի կողմից այդ ապրանքների նկատմամբ փոքր պահանջարկի պատճառով:

Տնտեսական կոնյուկտուրայի հետ կապված` Նազարբաեւը խոսել է «մինչեւ 2018 թվականը տարբեր նախաձեռնությունների» հանդեպ մորատորիում հայտարարելու անհրաժեշտության մասին: Այդ ժամկետի ընթացքում Նազարբաեւը հանձնարարել է հանրապետական բյուջեի դեֆիցիտը նվազեցնել մինչեւ 1%, հաղորդում է PBK-ն:

Նույն շարքից