Միջազգային 

Գերմանիայում մոտ 50 փախստական հարձակվել է ոստիկանների վրա

Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի Թյուրինգիայի դաշնային շրջանում մոտ 50 փախստական  հարձակվել է ոստիկանների վրա, բախման հետևանքով 13 մարդ վիրավորվել է:

Ըստ Էրֆուրտ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչների, անկարգությունները սկսվել են օգոստոսի 19-ի երեկոյան Զուլ քաղաքի փախստականների համար նախատեսված ապաստարանում, երբ միգրանտներից մեկը սկսել է պատռել Ղուրանի էջերը` ագրեսիա հրահրելով այլ մոտ 20 փախստականների մոտ: Ավելի ուշ նրանց է միացել ևս 30 փախստական:

Նույն շարքից