Սպորտ 

Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Անուշ Գրիգորյանն առնվազն ապահովել է բրոնզե մեդալ

Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն առնվազն ապահովել է բրոնզե մեդալ:

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող աշխարհի չեմպիոնուհին Եվրոպայի առաջնության ¼ եզրափակչում 3:0 հաշվով հաղթանակ է տոնել Հունգարիան ներկայացնող Ալեխանդրա Վիգլասի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Այսօր կիսաեզրափակիչ մենամարտում Անուշի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսն է,- հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Նույն շարքից