Միջազգային 

ՌԴ-ում շարունակվում է պատժամիջոցների տակ գտնվող պանրի ոչնչացումը

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Սամարայի խանութներից մեկում պատժամիջոցների տակ գտնվող ֆրանսիական պանրի խմբաքանակ է ոչնչացվել: Այս մասին հայտնել է Կույբիշևի տրանսպորտի դատախազի ավագ օգնական Ալեքսանդր Գարբատովսկին:

«Պանիրը ոչնչացվել է երեկ երեկոյան: Խանութում ստուգումների ժամանակ հայտնաբերվել է 9 կգ ֆրանսիական արտադրության «Փարիզյան բուրյոնկա» պանիր, ինչպես նաև ապրանքանշանը վերափոխած 3 կգ այլ տեսակի պանիր»,-ասել է նա:

Պանիրը ոչնչացվել է վկաների ներկայությամբ:

Նույն շարքից