Սպորտ 

Իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է ձեռք բերել Արաս Օզբիլիսին

Իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին և «Սպարտակին» նրա մեկ տարվա վարձակալության համար առաջարկել է կես միլիոն եվրո, սակայն մոսկովյան ակումբը պահանջում է մեկ միլիոն, հաղորդում է Izvestia-ն։

25-ամյա հարձակողական կիսապաշտպանը ցանկանում է փոխել ակումբը, որպեսզի ստանա խաղային պրակտիկա և այդ հարցով դիմել է «Սպարտակի» ղեկավարությանը։ Ռուսական թիմը պատրաստ է քննարկել վարձակալությամբ հեռանալու տարբերակներ, սակայն չի ցանկանում վաճառել Օզբիլիսի տրանսֆերը։

Նույն շարքից