Սեպտեմբերի 10-ին Բաքվում կմեկնարկի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:
ՖԻԴԵ-ն հրապարակել է 1-ին շրջանում մրցող զույգերը.
Լևոն Արոնյանը մեկնարկային տուրում կմրցի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Մայքել Վեդենկելերի հետ: Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Նիկիտա Վիտիուգովը (Ռուսաստան): Գամրիել Սարգսյանը կխաղա լեհ Մաթեուս Բարտելի հետ:
Նշենք, որ 1-ին շրջանում ԱՄՆ-ն ներկայացնող Սամվել Սևյանը կմրցի Թեյմուր Ռաջաբովի հետ (Ադրբեջան):