Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլ»-ում

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիվերպուլ»-ում:

Ինչպես տեղեկացնում է The Independent պարբերականը, գերմանական ակումբը համաձայնել է հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերը 21 միլիոն եվրոյի դիմաց վաճառել Բրենդան Ռոջերսի թիմին: Նշվում է, որ վերջնական որոշում կկայացնի անձամբ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հենոն այս մրցաշրջանում մասնակցել է 5 խաղի եւ 7 գոլ խփել:

Նույն շարքից