Միջազգային 

108 տարի առաջ ուղարկված գրությունը հայտնաբերվել է Հյուսիսային ծովի կղզիներից մեկում

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայում Հյուսիսային ծովի կղզիներից մեկում հանգստացող զբոսաշրջիկները հայտնաբերել են առնվազն 108 տարի առաջ ուղարկված գրություն՝ դրված շշի մեջ: Թերևս այս շիշը ամենահինն է իր տեսակի մեջ:

Շշի ներսում նրանք տեսել են թուղթ, որի վրա գրված է եղել՝ «Կոտրեք շիշը»:

Շշի ներսում եղել է փոստային բացիկ անգլերենով, հոլանդերենով և գերմաներենով. շիշը գտնողին խնդրել են նշել՝ որտեղ և ինչպես է այն հայտնաբերվել, այնուհետև ուղարկել այդ բացիկը բրիտանական Պլիմուտ քաղաք՝ նշված հասցեով։

 

Մանրամասները՝ այստեղ

Նույն շարքից