Վերջին 5 ամիսներում առաջին անգամ առեւտրական նավերը մուտք են գործել Ադենի նավահանգիստ:
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, մարտ ամսից տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալման պատճառով Ադենի նավահանգիստը ձեռքից ձեք էր անցնում:
Վերջին օրերին կառավարական ուժերին հաջողվել էր նավահանգստից դուրս մղել շիա ապստամբներին, ինչի արդյունքում նախօրեին առաջին առեւտրական նավը մուտք էր գործել քաղաք:
Հիշեցնենք, որ Եմենում շարունակվում են արյունալի մարտերը կառավարական ուժերի ու շիա ապստամբների միջեւ:
Միաժամանակ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիոն օդուժը ավիահարվածներ է իրականացնում ապստամբների դիրքերի ուղղությամբ: