Սպորտ 

Յուրա Մովսիսյանը կողոսկրի վնասվածք է ստացել

Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալեյնիչևը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի Պերմի «Ամկար»-ի դեմ խաղի 60-րդ րոպեին փոխարինել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

«Մովսիսյանը կողոսկրի ցավեր ուներ: Նա բաց է թողել 2 օր: Բարդություններից խուսափելու համար փոխարինեցինք Յուրային»,- Спорт Экспресс-ը մեջբերում է Ալեյնիչևի խոսքերը:

Հիշեցնենք, որ Պերմում կայացած խաղում «Սպարտակ»-ը հաղթեց 3:1 հաշվով: Յուրա Մովսիսյանը 20-րդ րոպեին բացեց հաշիվը:

73-րդ րոպեին փոխարինման էր դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով այս մրցաշրջանում առաջին խաղն անցկացրեց «Սպարտակ»-ի կազմում:

Նույն շարքից