Սպորտ 

Կադիրովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Արման Դարչինյանը նվաճել է բրոնզե մեդալ

Գրոզնիում կայացած Կադիրովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Արման Դարչինյանը նվաճել է բրոնզե մեդալ:

69 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Դարչինյանի՝ ղազախ բռնցքամարտիկի հետ մենամարտում մրցավարները երկու մարզիկներին էլ տվել են հավասար միավորներ և կրկին վերջնական ընտրությունը մնացել է համակարգչին, որը նախապատվությունը տվել է ղազախ մարզիկին,- հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Նույն շարքից