Աստանայում մեկնարկել է ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 5 ներկայացուցիչներ:
Այսօր գորգ է դուրս եկել Հովհաննես Դավթյանը (60 կգ). հայ մարզիկը առաջին փուլում պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Վինսենտ Լիմարին՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Նախորդ տարի երկու մարզիկները կրկին հանդիպել են Ցինդաոյի (Չինաստան) Գրան-պրիի եզրափակում. այդժամ նույնպես ֆրանսիացին է հաղթել:
Վաղը պայքարին կներգրավեն Արսեն Ղազարյանը (66 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ): Օգոստոսի 27-ին պայքարը կսկսեն Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը (երկուսն էլ 81 կգ):