ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 32-րդ քայլում պարտիան ավարտեց ոչ ոքի: Մյուս պարտիաները շարունակվում են:
Մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: