Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց առաջնության 1-ին խմբի մրցաշարում հետզհետե ի հայտ են գալիս առաջատարները: Մրցաշարային աղյուսակը խաղացված 4 տուրից հետո միանձյա գլխավորում է Լևոն Բաբուջյանը, ով ունի 3,5 միավոր: Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 3-ական միավոր: Առջևում դեռ կա 9 տուր:
Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը: