Տնտեսություն 

Ռուսաստանը 2016 թ.-ի հունվարի 1-ից պարենային էմբարգո կհաստատի Ուկրաինայի դեմ

Ռուսաստանը 2016 թ.-ի հունվարի 1-ից պարենային էմբարգո կհաստատի Ուկրաինայի դեմ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, նշելով, որ Էմբարգոն ուժի մեջ կմտնի, եթե Ռուսաստանը խկարողանա համաձայնության հանգել իր գործընկերների հետ:

Նրա խոսքերով, Եվրամիության- Ուկրաինա ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնության հատուկ իրավաբանական որոշում պետք է կայացվի, ինչը կնվազեցի ռիսկեր ու որոշակի երաշխիքներ կապահովի:

Այս մասին հաղորդում է ANNA-NEWS լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան պարբերաբար ուկրաինական իշխանություններին զգուշացրել է հնարավոր զարգացման վերաբերյալ, ուստի համաձայնության չգալու պարագայում պարենային սահմանափակումը ուժի մեջ կմտնի հունվարի մեկին:

Նույն շարքից