ԱՄՆ-ից եւ Նոր Զելանդիայից երկրաֆիզիկները Հյուսիսային կղզու ստորգետնյա ջրամբարներում ոսկու եւ արծաթի խոշոր պաշարներ են գտել:
Ըստ Lenta.ru-ի, ընդհանուր առմամբ, մասնագետները թանկարժեք մետաղների 6 խոշոր հանք են գտել, որոնք տեղակայված են Տաուպո հրաբխային գոտու շրջանում:
Գիտնականների գնահատականներով, թանկարժեք մետաղների արդյունահանում սկսելու դեպքում, հնարավոր կլինի տարեկան մինչեւ 3 մլրդ դոլար ստանալ ոսկուց եւ 3.5 մլրդ դոլար՝ արծաթից:
Phys.org-ի փոխանցմամբ, արդյունահանում սկսելու համար հարկավոր է տեխնոլոգիաներ մշակել՝ օգտակար հանածոներն անվտանգ դուրս բերելու համար, քանի որ Տաուպո հրաբխային գոտում նաեւ նույնանուն խառնարանային լիճ կա: