ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը 42-րդ քայլում ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Հայաստանի հավաքականի առաջատարը հանդես էր գալիս սպիտակներով և երրորդ տուրից հետո ունի 2 միավոր:
Տուրը հաղթական էր նորվեգացի Մագնուս Կարլսենի և ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի համար: Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցն Ուեսլի Սոն է: