Տնտեսություն 

Պակիստանը ցանկանում է ԵՏՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել

Պակիստանի և ԵՏՄ միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը կխթանի տնտեսական փոխգործակցությունը։ Նման կարծիք է հայտնել պաշտոնական այցով Աստանայում գտնվող Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը ղազախական «Էքսպրես-Կ» թերթին տված հարցազրույցում։

«Պակիստանը ցանկանում է ԵՏՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել։ Դա կնպաստի ԵՏՄ և Պակիստանի բիզնես հանրության միջև բեղմնավոր համագործակցությանը»,- նշել է նա։

Նրա կարծիքով՝ բացի դրանից՝ ղազախա-պակիստանյան առևտրաշրջանառության աճին դրականորեն կազդի Ղազախստանի՝ ԱՀԿ-ում ներառվելը։

2014-ին կողմերի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 33.6 մլն դոլար։ Վարչապետը կարծում է, որ արդյունքը թույլ է հնարավորությունների համեմատ, և պետք է ջանքեր ներդնել։

Նույն շարքից