Սպորտ 

Sinquefield Cup. Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ այս մրցաշարում

ԱՄՆ-ում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով առավելության հասավ ամերիկացի Ուեսլի Սոի նկատմամբ՝ տանելով երկրորդ հաղթանակն այս մրցաշարում:

Լեւոն Արոնյանը վաստակեց 3 միավոր եւ կիսում է առաջին տեղը բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, որը սեւերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Կեսական միավոր են հետ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու հոլանդացի Անիշ Գիրին: Նրանք չորրորդ տուրում կիսեցին միավորը:

Նույն շարքից