Տնտեսություն 

Իրանը կարող է կրկնապատկել նավթի արդյունահանման ծավալը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է ընդլայնել նավթի արտահանումը, անգամ եթե դրա գները շարունակեն նվազել։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգանեն:

«Իրանը ոչ մի դեպքում չի անտեսի Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում (OPEC) և համաշխարհային շուկայում իր բաժնեմասը։ Մենք խնդիրներ չունենք նավթի գների տատանումների հետ, քանի որ կարող ենք կրկնապատկել նավթի արտահանումը։ Մենք պետք է հաղթահարենք այն բռնակալական պայմանները, որոնցում դրել են երկրին, քանի որ OPEC-ում ու համաշխարհային շուկայում Իրանի բաժնեմասի պահպանումը կենսական կարևորություն ունի մեզ համար»,- ասել է նա։

Ավելի վաղ նախարարը կողմ էր արտահայտվել OPEC-ի արտակարգ նիստ գումարելուն՝ նավթի գնանկումը կանգնեցնելու համար։

OPEC-ի հերթական հանդիպումը պլանավորված է դեկտեմբերի 4-ին։ Հունիսի 5-ին անցկացված նախորդ նիստում OPEC-ը որոշել է նավթի արդյունահանման ընդհանուր քվոտան պահպանել օրական 30 միլիոն բարել մակարդակի վրա։

Նույն շարքից