Տնտեսություն 

Ռուսաստանը Ուկրաինայից կպահանջի 3 միլիարդ դոլար պարտքի ամբողջական մարում

Ընթացիկ տարվա դեկտեմբերին Ռուսաստանը Ուկրաինայից կպահանջի 3 միլիարդ դոլար արժողությամբ եվրոբոնդերի ամբողջական մարում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

«Մենք Ուկրաինայից կպահանջենք պարտավորությունների կատարում այն ծավալով, որով նա ստանձնել է այդ պարտավորությունները Ազգային բարեկեցության հիմնադրամից միջոցներ վերցնելիս: Մենք կպնդենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին  վերադարձվեն այդ միջոցները, որոնք համապատասխան տոկոսների հետ միասին կազմում են 3 միլիարդ դոլար»,- ասել է Սիլուանովը «Ռոսիա» հեռուստաալիքին իր տված հարցազրույցում:

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան պարտատերերի հետ պայմանավորվել է պարտքի վերակազմավորման մասին, մասնավորապես` պարտքերի  20%-ի դուրս գրման: Ընդ որում, նրա խոսքով, Ռուսաստանը, որը չի մտնում Ուկրաինայի պարտատերերի կոմիտեի մեջ, վարկերի առումով ավելի լավ պայմաններ չի ստանա, քան այն, ինչին համաձայնել են մյուս պարտատերերը:

Սիլուանովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի մասնակցի պարտքի վերակազմավորմանը: Նա նաեւ հաղորդել է, որ Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայի 3 միլիարդ դոլարի պարտքը եվրոբոնդերով ծախսել ենթակառուցվածքների զարգացման վրա:

Նույն շարքից