XXI դարի վերջին Հայաստանի բնակչության թիվը կարող է կրճատվել մինչեւ 1,8 միլիոն: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի՝ 2015 թվի համար նախատեսված «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցում:
Ենթադրվում է, որ 2030-ին բնակչության թիվը կլինի 2 միլիոն 993 հազար, իսկ 2050-ին՝ 2 միլիոն 729 հազար, 2100-ին էլ կհասնի 1 միլիոն 793 հազարի:
Օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը հայտնել է, որ գնահատականները հիմնված են արտագաղթի ներկայիս տեմպերի վրա: