Սպորտ 

Ուրախ եմ, որ 7 հանդիպումներում 8 գնդակ եմ խփել. Հենրիխ Մխիթարյան

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում նորվեգական «Օդդին» 7։2 հաշվով հաղթելուց հետո հարցազրույց է տվել Kicker-ին:

«Ես շատ ուրախ եմ, որ 7 հանդիպումներում 8 գնդակ եմ խփել։ Բայց դրա համար ես պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս։ Նրանք են օգնել ինձ։ Այժմ ամբողջ թիմը գերազանց մարզավիճակում է։ Բայց այս խաղից հետո մենք չենք կարող սխալ թույլ տալ՝ թերագնահատելով «Հերտային», որի հետ խաղալու ենք այս կիրակի»,- ասել է ֆուտբոլիստը:

Գերմանիայի առաջնության երրորդ տուրի «Բորուսիա» - «Հերտա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։

Նույն շարքից