Սպորտ 

Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու ադրբեջանական Գաբալայի հետ արտագնա խաղին

Դորտմունդի «Բորուսիան» դուրս է եկել Եվրոպա լիգայի խմբային փուլ և ընդգրկվել C խմբում՝ ՊԱՕԿ-ի (Հունաստան), «Կրասնոդարի» (Ռուսաստան) և «Գաբալայի»(Ադրբեջան) հետ:

Այս մասին հայտնում է eurosport.ru կայքը և նշում Ղարաբաղյան խնդրի մասին, որի պատճառով Հայաստանի քաղաքացիները Ադրբեջանի վիզա չեն կարող ստանալ:

Ըստ այդմ՝ մեծ է հավանականությունը, որ «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Գաբալայի» հետ արտագնա խաղին, որը կայանալու է հոկտեմբերի 23-ին:

«Հույս ունենք, որ այս ամենը ճիշտ չէ: Այժմ Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար և վերջին շրջանում հիասքանչ ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է «Բորուսիայի» մամլո քարտուղար Սաշա Ֆլիգեն:

«Բորուսիա» - «Գաբալա» պատասխան խաղը կայանալու է նոյեմբերի 5-ին, «Դորտմունդում»:

Նույն շարքից