Նախօրեին Մոնակոյում կայացել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մամուլի ասուլիսը, հաղորդում է sport-express.ru-ը:
Ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Պատասպանելով հարցին, թե՝ «Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլում կմրցի ադրբեջանական «Գաբալի» հետ և թե ինչպե՞ս կվարվի ՈւԵՖԱ-ն», Պլատինիի փոխարեն կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն ասել է.
«Հույս ունենք, որ ցանկացած ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու մեր մրցաշարերին՝ անկախ քաղաքացիությունից և ելքի իրավունք կամ վիզայի թույլտվություն ստանալուց։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ լինի»: