Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրային: Պարտիան ավարտվեց 51-րդ քայլում:
Արոնյանը հավաքեց 5 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար: Նրան մեկական միավոր զիջում են 2-5-րդ տեղերը բաժանող 4 շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որն այս տուրում սպիտակներով պարտվեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկին:
Օգոստոսի 31-ին կայանալիք հաջորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: