Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաժարվել է կարիերան շարունակել Թուրքիայում: Այդ մասին «90 минут плюс» հաղորդման եթերում ասել է «ՆՏՎ Պլյուսի» մեկնաբան Նոբել Առուստամյանը:
«Օզբիլիսին ցանկանում էին վաճառել, բայց նա հրաժարվեց տեղափոխվել Թուրքիա, որտեղից կային առաջարկներ»,- ասել է Նոբել Առուստամյանը:
Ավելի վաղ թուրքական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արաս Օզբիլիսին ցանկանում է ձեռք բերել թուրքական «Բուրսասպորը», որը պաշտոնական առաջարկ էր արել «Սպարտակին»: