Եգիպտոսի տերիտորյալ ջրերում խոշոր հանքավայրի հայտնաբերումից հետո Եգիպտոսն առնվազն 10 տարի կդադարեցնի գազի ներկրումը: Այս մասին հայտնել է երկրի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարաությունը, նշելով, որ իտալական ENI ընկերության կողմից միջերկրականում հայտնաբերված հանքավայրի շնորհիվ Եգիպտոսն առնվազն 10 տարի կարող է հոգալ գազի ներքին պահանջմունքը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնենք, որ իտալական ENI ընկերության կողմից գազի հանքավայրի հայտնաբերումը ժամանակի ամենախոշոր հայտնագործությունն է, որ վերջին անգամ գրանցվել էր 1967 թ.-ին: Հանքավայրի հզորությունը հաշվվում է շուրջ 30 տրիլիոն խորհանարդ ու Եգիպտոսի ներքին սպառման համար բավական է առնվազն 10 տարի:
Այսպիսով, Իսրայելից դեպի Եգիպտոս արտամղվող գազը այլեւս երկրին անհրաժեշտ չի լինելու, ինչն ուղղակիորեն կանրադառնա Թել-Ավիվի գազաարդյունաբերության ոլորտին: