Տնտեսություն 

Յացենյուկի համոզմամբ Ուկրաինան կհաղթահարի ֆինանսական դժվարությունները

Ուկրաինակ կհաղթահարի ֆինանսական բոլոր դժվարություններն, իսկ դեֆոլտ երկրում ընդհանրապես տեղի չի ունենա:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, նշելով, որ ներքին ու արտաքին թշնամիները սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ դեֆոլտ տեղի չի ունեցել ու ընդհանրապես բացառվում է իրավիճակի նման զարգացումը:
Հիշեցնենք, որ Կիեւի ձեռք բերած համաձայնությունից հետո վարկատուները համաձայնվել են չեղարկել շուրջ 3,6 միլիարդ դոլար պարտքը:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ Ռուսաստանն իր հերթին հրաժարվել է մասնակցել այս գործընթացին ու հայտնել, որ չի պատրաստվում զիջումների գնալ ու չեղարկել Ուկրաինայի պարտքը:
Ուկրաինան ներկայումս գնտվում է դեֆոլտի եզրին:

Երկրում ահռելի չափերի է հասել գործազրկությունը, ազգային տարադրամը մեկ տարվա ընթացքում արժեզրկվել է 3 անգամ, 2015թ.-ին միջին աշխատավարձը կազմել է 160 դոլար, որ ամենացածրն է Եվրոպայում, բնակչության 70 տոկոսը խորը դժգոհություն է հայտնել իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ:

Նույն շարքից