Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն գնել է իր մոմե արձանը:
Cadena Ser-ի համաձայն՝ 30-ամյա հարձակվողը պատվիրել է կրկնօրինակն իր նույն մոմե արձանի, որը 2013-ին տեղադրվել էր Մադրիդի թանգարանում:
Անգլիայում պատրաստված արձանի համար ֆուտբոլիստը վճարել է 20 հազար ֆունտ ստերլինգ:
30 հազար եվրո արժողությամբ մոմե արձանն այժմ գտնվում է Մադրիդի իր առանձնատանը։