Սպորտ 

Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին է մոտենում «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարը: Լևոն Արոնյանը երեկ կայացած 8-րդ տուրում սպիտակ խաղաքարերով մրցել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ և 30-րդ քայլին պարտիան ավարտել խաղաղ ելքով:

Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Մյուս խաղատախտակների շուրջ՝

Կարլսեն-Նակամուրա 0,5:0,5
Գրիշչուկ-Վաշյե-Լագրավ 0,5:0,5
Գիրի-Կարուանա 0,5:0,5
Սո-Թոփալով 0,5:0,5

Մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ միանձնյա գլխավորում է Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, ով ունի 5,5 միավոր և 1 միավորով գերազանցում է մոտակա մրցակիցներ Գրիշչուկին, Կարլսենին, Վաշյե-Լագրավին և Գիրիին:

Նույն շարքից