Contact.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի և միջազգային մամուլում 3 օր շարունակ քննարկվում էր Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցը Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի լիգայի խաղին տեղի «Գաբալայի» հետ: 3 օր անց պաշտոնական Բաքուն պարզաբանել է իր դիրքորոշումը:
Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է` սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը: